Ճանաչենք մեր հերոսներին. ՊՆ

Մարտական գործողությունների ընթացքում հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը բարձր վարպետությամբ իրականացնելու համար, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր, գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը ներկայացվել է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի: Նույնատիպ պետական պարգևի է ներկայացվել նաև փոխգնդապետ Մանուկ Աշոտի Մելքոնյանը՝ յուրային ուժերի բնագծերը հարավ-արևելյան ուղղությամբ հերոսաբար պաշտպանելու համար:

Տանկային անձնակազմով թշնամական մեկ տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար ավագ սերժանտ Արման Հրանտի Ներսիսյանը, շարքային Նարեկ Արայի Ավագյանն ու շարքային Արտյոմ Ջոնիկի Ադամյանը կպարգևատրվեն <<Արիության համար>> մեդալներով:

Հակառակորդի կրակի տակ շտապ օգնության մեքենայով վիրավոր զինծառայողների տարհանումը իրականացնելու համար ավագ-սերժանտ պայմանագրային Կարեն Էդուարդի Փաթյանը ներկայացվել է <<Արիության համար>> մեդալի:

Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը, շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը, սերժանտ Մհեր Աշոտի Աղաջանյանն ու կրտսեր սերժանտ Սևակ Գրիշայի Մարգարյանն ու սերժանտ Սամվել Գարիկի Լալաբեկյանը հանրապետության նախագահի կողմից կպարգևատրվեն <<Մարտական ծառայություն>> մեդալներով:

Դիտումների քանակը: 5237
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին