Ճանաչենք մեր հերոսներին. ՊՆ

Նորօրյա հերոսների շարքերը համալրվում են

Նոր սերնդի հայ զինվորականության փայլուն ներկայացուցիչներից են կապիտան Ռոման Ադամյանն ու ավագ լեյտենանտ Սամվել Ավանեսյանը, ովքեր ակտիվորեն մասնակցել են հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Երկուսն էլ ներկայացված են <<Արիության համար>> մեդալների:

Պատերազմի իսկական աստվածներ են ավագ լեյտենանտ Լևոն Սահակյանը, շարքային Սմբատ Քարամյանը, կրտսեր սերժանտ Արտաշես Թառոյանը, շարքային Հովսեփ Խաչատրյանը, կրտսեր սերժանտի կոչումով ժամկետային զինվորականներ Հովհաննես Միրզոյանն ու Ռոման Սիրեկանյանը, շարքային Ստեփան Միքայելյանը, շարքային Ջիվան Միքայելյանն ու շարքային Էրիկ Նազարյանը: Վերջիններս դրսևորել են մասնագիտական բարձր վարպետության մակարդակ, բարոյակամային բարձր որակներ ու գերազանց ներդաշնակման աստիճան՝ հաշվենկատորեն ոչնչացնելով հակառակորդի զրահախումբը, մեծաքանակ կենդանի ուժ և կասեցրել առաջխաղացման բոլոր փորձերը:

Բոլորն էլ կպարգևատրվեն <<Արիության համար>> մեդալներով:

Դիտումների քանակը: 4310
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին