Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն:
Ներկայացված է <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանի:
Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ խոցելու համար, <<Արիության համար>> մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Դավիթի Թորոսյանը, ավագ լեյտենանտ Կարեն Վիտալիի Սահակյանը:
Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ Զոհրաբ Սպարտակի Հովհաննիսյանն ու Էդգար Արտեմի Մամիկոնյանը, կրտսեր սերժանտ Արման Գնելի Պառավյանը՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար:
Հրետանային մարտկոց ու կայանքներ խոցելու համար էլ մայոր Արտակ Յուրիի Դադամյանը, կապիտան Զորի Արմիկի Բադունցը, ավագ լեյտենանտ Սասուն Դավիթի Ասրյանը, կապիտան Գևորգ Սերգեյի Պողոսյանը, կապիտան Կամո Սլավիկի Պետրոսյանն ու ավագ լեյտենանտ Գասպար Ռազմիկի Օհանյանը կպարգևատրվեն <<Մարտական ծառայություն>> մեդալներով:
Տղաները շարունակում են նշաձողային նոր բարձունքներ սահմանել մարտական ամենաբարդ իրավիճակներում և օր-օրի հարստացնել մեր հերոսամարտի տարեգրության էջերը:
Փառք նորօրյա մեր հերոսներին:
Թողնել պատասխան