ՃՏՊ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա. զոհվել է 2 քաղաքացի

68500738_358174961759201_2290241188323655680_n

Օգոստոսի 8-ին ժամը 08:16-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհատվածի 72-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ,

որի հետևանքով «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվել ձորը:

Շուշիի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները և ՓՈւՎ ԱԱՀՍ փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով ահազանգով մեկնել են պատահարի վայր:

Տեղ հասնելուց պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ վարորդ Գարեգին Հարությունյանը (ծնվ. 1958թ.) և ուղևոր Էլխան Հովսեփյանը:

Այս պահի դրությամբ փրկարարները պատահարի վայրում աշխատանքներ են իրականացնում դիերը ձորից հանելու համար:

Դիտումների քանակը: 6213
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին