Մայիսի 25-ին ժամը 13:20-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Վ. Հ.-ն վարելով կանչով մեկնած շտապ բուժօգնության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Իվանյան-Նորագյուղ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին
բախվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1989թ.ծնված Մ. Կ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով շտապօգնության մեքենայի ուղևորուհի՝ Ասկերան քաղաքի բնակչուհի, 1973թ.ծնված Գ. Մ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իվանյանի զինհոսպիտալ, որտեղից ել տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդի կողմից շտապ բուժօգնության ավտոմեքենային ճանապարհը չզիջելը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Թողնել պատասխան