ՃՏՊ՝ Իվանյան-Նորագյուղ ավտոճանապարհին

100714496_1099306993769177_384274782717214720_n

Մայիսի 25-ին ժամը 13:20-ի սահմաններում Ասկերան քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Վ. Հ.-ն վարելով կանչով մեկնած շտապ բուժօգնության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Իվանյան-Նորագյուղ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին

բախվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1989թ.ծնված Մ. Կ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով շտապօգնության մեքենայի ուղևորուհի՝ Ասկերան քաղաքի բնակչուհի, 1973թ.ծնված Գ. Մ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իվանյանի զինհոսպիտալ, որտեղից ել տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:

На изображении может находиться: на улице

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Օպել Աստրա» ավտոմեքենայի վարորդի կողմից շտապ բուժօգնության ավտոմեքենային ճանապարհը չզիջելը:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

На изображении может находиться: автомобиль и на улице

Դիտումների քանակը: 5885
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին