Մայիսի 13-ին ժամը 06:33-ին ճգնաժամային կառավարման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Խարխափուտ համայնքի տարածքում ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. նախնական տվյալներով՝ «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու ընկել ձորը:
Ժամը 06:33-ին Շահումյանի շրջանի «Խարխափուտ» հսկիչ անցագրային կետում հերթապահություն իրականացնող ՓՈւՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները մեկնել են դեպքի վայր և ցուցաբերել օգնություն:
Բեռնատարի վարորդը և ուղևորը (ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչներ) մարմնական վնասվածքներով Վարդենիսի հինվանդանոց տանելու ճանապարհին տեղափոխվել են շտապ օգնության ավտոմեքենա:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:
Թողնել պատասխան