Օգոստոսի 18-ին ժամը 16:58-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Նախնական տվյալներով Գոռ Գալստյանը (ՀՀ Կապան քաղաքի բնակիչ, ծնվ. 2000թ.) իր վարած «ՆԻՍԱՆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել էլեկտրասյանը:
Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել են կանչի վայր:
ՃՏՊ հետևանքով` վարորդ Գոռ Գալստյանին և ուղևոր Էրիկ Գալստյանին (ՀՀ Կապան քաղաքի բնակիչ, ծնվ. 2003թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար:
Թողնել պատասխան