Փետրվարի 20-ին ժամը 09:55-ի սահմաններում ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Ս. Ա.-ն վարելով իրեն պատկանող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրին
դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և մոտ 60 մետր դեպի վայր իջնելով գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով ուղևորներ՝ Հադրութի շրջանի բնակիչ, 1973թ. ծնված Ա. Լ.-ն և ՀՀ Արարատի մարզի բնակիչ, 1995թ. ծնված Ռ. Մ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական պատճառ է հանդիսացել ճանապարհին առկա մերկասառույցը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը:
Թողնել պատասխան