ՃՏՊ՝ Ստեփանակերտ քաղաքում

ՃՏՊ

Փետրվարի 28-ին` ժամը 12:50-ի սահմաններում, մայրաքաղաք Ստեփանակերտի Վ. Մամիկոնյան — Գ.Լուսավորչի փողոցների խաչմերուկում իրար են բախվել ավտոմեքենաներ։ ՃՏՊ-ի պատճառը Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1987թ. ծնված Գ. Ս.-ի «BMW X5», 1985թ. ծնված Վ. Ս.-ի «TOYOTA Camry» մակնիշի և Հադրութի շրջանի բնակիչ, 1996թ. ծնված Հ. Պ.-ի «Wolkswagen Vento» մակնիշի վարած ավտոմեքենաների բախումն էր։ Վթարի հետևանքով «BMW X5» ավտոմեքենայի ուղևոր Ս. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում:

ԱՀ ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Դիտումների քանակը: 4351
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին