Տեսանյութ Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորությունից

Безымянный

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցու տաճարում:

Պատրիարքը մահացել է մարտի 8-ին, 62 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից և երկար տարիներ կոմայի մեջ լինելուց հետո: Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը այս ժամանակահատվածում պատրիարքի տեղակալն էր, որի նկատմամբ Թուրքիայի հայ համայնքի վերաբերմունքը միանշանակ չէ․ Արքեպիսկոպոսը հեղինակություն է վայելում, որպես թուրքական իշխանությունների կողմից իրկանացվող քաղաքականությանը հակված անձ:

“Նոր պատրիարքը պետք է ընտրվի հայ համայնքի կողմից, սակայն արդյունքը կարող է չգոհացնել թուրքական կառավարությանը: Կան մտավախություններ, որ Անկարան կխոչընդոտի ընտրություններին, եթե ընտրյալը լինի ոչ իրենց ցանկացած քահանան: Այսպիսով, 1944 թ-ին, հայրապետի մահից հետո, 6 տարի թուրքական իշխանությունները թույլ չէին տալիս անցկացնել ընտրություններ տարբեր պատճառներով:

15-րդ դարում Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հիմնադրման օրվանից սկսած մինչ 19-րդ դարի սկիզբ այսօրվա Թուրքիայի տարածքում կառուցվել է շուրջ 3000 հայկական եկեղեցի: Նրանց մեծ մասը ոչնչացվել է կամ ավերակներ են, գործում են ընդամենը 40-ը, իսկ Ստամբուլից դուրս միայն 6-ը:

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի ինքնավար Պատրիարքությունը ենթարկվում է Ամենայն հայոց կաթողիկոսին: Նա պատասխանատու է Թուրքիայում և Կրետե կղզում գտնվող բոլոր հայկական եկեղեցիներին: Կոստանդնուպոլսի պատրիարքը նաև ներկայացնում է հայ համայնքի շահերը թուրքական իշխանությունների առջև”,- ասվում է Euronews- ի տեսանյութում:
https://youtu.be/IqlYHc-D6-M

Դիտումների քանակը: 4835
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին