Տիգրան Ավինյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

67809329_2265169667120774_1920693466212335616_n

Տիգրան Ավինյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

“Այսօր մասնակցել եմ Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:

Ելույթ ունենալով նշել եմ, որ հայ շինարարը մշտապես եղել է հասարակության ստեղծարար ուժերի առաջատար դիրքերում, իսկ շինարարները մարդիկ են, որոնք մեր երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկի՝ շինարարության ոլորտի անձնուրաց նվիրյալներն են:

Ասել եմ, որ կառավարությունը գիտակցում է, որ շինարարական ոլորտն առողջացնելու համար շատ կարևոր է լիցենզավորման ու գնագոյացման խնդիրների կարգավորումը, ինչպես նաև փոխկապակցված պետական շինարարության մրցույթների գործընթացի հիմնովին վերանայման հարցը: Այս բոլոր հարցերի լուծումները պահանջում են թե՛ մասնագիտական միտք, թե՛ օրենսդրական փոփոխություններ և թե՛ կամք:

Վստահություն եմ հայտնել, որ հավակնոտ ծրագրերը, որոնք ՀՀ քաղաքաշինության կոմիտեն արդեն իրականացնում է, շինարարության ոլորտը կդարձնի մեր տնտեսության կարևորագույն հատվածներից մեկը:

Տեղի է ունեցել նաև շինարարության ոլորտի գործիչների պարգևատրման արարողություն”,- գրել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Դիտումների քանակը: 4458
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին