Տոյվո Կլաարն արձագանքել է հայ գերիների գնդակահարության տեսանյութին

Screenshot_20221002-120937_Twitter

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հայ ռազմագերիների սպանությանը: Այդ մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոգում։

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է հայ գերիների գնդակահարությունը։ Եթե այդ կադրերի արժանահավատությունը հաստատվի, ապա առկա է ռազմական հանցագործություն, որը պետք է հետաքննվի, իսկ մեղավորները` պատժվեն»,-գրել է Կլաարը։

Տոյվո Կլաարն արձագանքել է հայ գերիների գնդակահարության տեսանյութին

Ավելի վաղ ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտնվել էին տեսանյութեր, որտեղ երևում է ադրբեջանցիների կողմից հայ գերիների խմբի` մոտ վեց զինծառայողի, գնդակահարությունը։ Ենթադրվում է, որ ողբերգական իրադարձությունը տեղի է ունեցել սույն թվականի սեպտեմբերյան բախումների ժամանակ։

Դիտումների քանակը: 3868
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին