«Ծաղիկներ մարտիկների համար» ցուցահանդեսը Հայաստանի ազգային պատկերասրահում

depositphotos_117334938-stock-photo-the-national-gallery-of-armenia

Նոյեմբերի 12-ին, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի նախօրեին, Հայաստանի ազգային պատկերասրահում կկայանա «Ծաղիկներ մարտիկների համար» ցուցահանդեսի բացումը:

Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Ազգային պատկերասրահի կողմից՝  Հայաստանի ազգային արխիվների և “Մայր Հայաստան” ռազմական պատմության թանգարանի հետ համատեղ, ներկայացնում է Մարտիրոս Սարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Արա Բեքարյանի և այլոց աշխատանքները:

Այցելուները կարող են նաև տեսնել Խորհրդային Միության մարշալ,  ԽՍՀՄ-ի կրկնակի հերոս Իվան (Հովհաննես) Բաղրամյանի ռազմական համազգեստը և արարողակարգային սուրը,, գեներալ-մայոր Ասկանազ Կարապետյանի ռազմական համազգեստը, ակորդեոնը, որը պատկանում է 89-րդ հայկական “Թաման” հրաձգային դիվիզիայի եռակի շքանշանակիր եֆրեյտոր Ն.Ն. Շախսուվարյանին, ինչպես նաև լուսանկարներ, եզակի վավերագրական նյութեր, որոնցից մի քանիսը ցուցադրվում են առաջին անգամ:

«Ծաղիկներ մարտիկների համար» ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 12-ը:

Դիտումների քանակը: 4518
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին