Ծառուկյանը հայտնել է մեծ հանրահավաք կազմակերպելու մասին

Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք կազմակերպելու մասին: Նա իր ֆեսբուքյան էջից հայտնել է, որ խորհրդարանի առաջիկա նստաշրջանին ընդառաջ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումների շարք է սկսում:
Նրա խոսքերով իր կողմից հանձնարարվել էր սեղմ ժամկետներում հանդիպել ժողովրդին և լսել նրանց հուզող հարցերն ու կուսակցության ծրագրին համահունչ պատասխանել դրանց: Ծառուկյանը հավատացնում է, որ չկա խնդիր, որ լուծում չունենա և տիրապետելով խնդիրներին նրանք կկարողանան՝ պետության հնարավորություններից ելնելով, տալ դրանց լուծում:
Նա հիշեցրել է, որ Արտակարգ դրության ռեժիմի պայմաններում շատերը չեն աշխատում, հետևաբար և չեն կարող անգամ վճարել ուսանողների ուսման վարձերը, այդ իսկ պատճառով պետության աջակցությունն այստեղ կարևորվում է: Նշվեց նաև, որ նա առաջարկել է բնակչության աջակցությանն ուղղել կապիտալ շինարարության համար նախատեսված միջոցներից, նշելով, որ մինչ օրս նախատեսված 300 մլրդ դրամից շինարարության համար ծախսվել է ընդամենը 12 մլրդ:
Ծառուկյանը նշել է նաև այն, որ իրենց երիտասարդական կառույցի հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ հարցվածների 90 տոկոսից ավելին դեմ էին կրթական համակարգի նոր փոփոխություններին: Նա նշել է, որ կուսակցության կողմից մեծ հանրահավաք կկազմակերպվի բոլոր այդ փոփոխությունների դեմ: Նա դեմ է, որ կրթական բլոկներից հանվեն հայ եկեղեցու պատմություն, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները և դրա փոխարեն սեռական դասընթացներ անցկացվեն:
Ծառուկյանը, բայցի այս հարցերից անդրադարձել է նաև այլ հուզող խնդիրների։

Դիտումների քանակը: 4426
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին