Թշնամին ականանետ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ

Արցախի Հանրապետությունում թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմն ու ականանետ է կիրառել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հաստատել են նաև ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից։

Աղբյուրը նշում է, որ այսօր Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և ականանետ։

«Ժամը 11։40-ի սահմաններում ադրբեջանական կողմը նախնական տվյալներով 60մմ տրամաչափի ականանետից 7–ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է` հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հիշեցնենք` առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկու անգամ ապատեղեկատվություն էր տարածել։ Նշվում էր, թե գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ նոր ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ են իրականացվում Ասկերանի, Մարտունու, Շուշիի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի դիմաց։

Նման վարքագիծ հակառակորդը ցուցաբերել էր նաև երեկ` գրելով իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28–ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ ԱՀ Պաշտպանության բանակը հերքել էր` ընդգծելով, որ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում։

Դիտումների քանակը: 3945
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին