Այսօր ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմը կորուստներ չունի»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
Թողնել պատասխան