Թշնամին կրակել է հայ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա

Screenshot_20230609-213242_Facebook

Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Թշնամին կրակել է հայ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա

Աղբյուրը հայտնում է, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Հավելենք, որ հունիսի 8-ին էլ, ժամը 17:00-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Իսկ Արցախի Հանրապետությունում հունիսի 8-ին, թշնամին կրակ էր բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։

Դիտումների քանակը: 3874
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին