Ժողովուրդ սթափ եղեք.պարզվել է, որ մենք ապրում ենք չքնաղ երկրամասում, բայց չքնաղ երկրամասը իր ժողովրդի հետ հայտնվել է անելանելի վիճակում: Ի հայտ է եկել, որ ժողովուրդը ունի երկու թշնամի, մեկը՝թուրքն է, մյուսը՝ազգի ներսում դարանակալած «հայ» եթե կարելի է այսպես անվանել, թշնամին:
Մի կողմից սահմանում կանգնած մեր որդիները. — հոգուտ մի հուսահատ դառնություն է իջնում,երբ մտածում ես, գազան թշնամուց մեր հայրենի՞քը պաշտպանել, թե՞ ավելի վտանգավոր «հայ» թշնամուց: Գիտակցում են, արդյոք, «հայ» կոչեցյալները իրենց հանցանքի ծանրությունը: Նայում ես, ու ապշում, ու ոչ մեկը ձայն չի հանում:Ինչու հանկարծ Մանվել Գրիգորյանի պահեստում հայտնաբերվել են «Ոսկե կաթիլ 100% բուսական յուղ Արտադրված և շշալցված Արցախում» արկղներ՝ լցված մսի պահածոներով, և Էլիտ Գրուպի արկղները՝ լցված խտացրած կաթով:
Ինչու հանկարծ գետակներում (Ասկերանի տարածքում) լողում են խտացրած կաթի և այլ սննդամթերքի տարաներ հասցեագրված զինվորներին: Իսկ վերջերս նաև Հարավի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ սննդամթերք, զինամթերք: Դեռ 2016 թվականին, երբ մեր որդիները գտնվում էին մինչև գոտկատեղը ցեխի ու ջրի մեջ, առանց փամփուշտի,թշնամուց 35մ հեռավորության վրա, ներկայացել եմ անձամբ ազգային ժողովի պատգամավորներին միայն մի հարցով, ու՞ր են գնում այն օգնության արկղները, ու առանց պատասխան ստանալու հեռացել:Տարիներ հետո գտել եմ հարցիս պատասխանը: Իսկ ինչու ղեկավար անձինք չեն քննարկում ու ջրի երես չեն հանում բոլոր «հայ» թշնամիներին: Գուցե ժողովուրդս այդ անի:
Թողնել պատասխան