Գեղարքունիքի մարզի Կութի և Սոթքի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդի կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 1 վիրավոր: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Աղբյուրը նշում է, որ ժամը 21:40-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:
Սակայն, ժամը 21:50-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից և ականանետից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հավելենք, որ մինչ այս պահը հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ուներ 6 վիրավոր։
Թողնել պատասխան