Հայ-ամերիկյան ԲԸ-ն Արցախին կնվիրաբերի բուժսարքավորումներ

armenian american medical society

Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցությունը հիմնադրման 38-ամյակի երեկոն նվիրված էր Արցախին։ Միջոցառման ժամանակ կազմակերպվել էր հանգանակություն, որի հասույթով բժշկական առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղորայք կգնեն շրջափակված Արցախի համար։

Հայ-ամերիկյան բժշկական ընկերակցության հիմնադիր, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանն իր խոսքում շեշտեց, որ արցախահայությունը զրկված է ամենապարզ մարդկային իրավունքներից և Սփյուռքի խնդիրն է անել այն ամենը, ինչը կբերի մարդկային իրավունքների պաշտպանմանը։

Երեկոյի ընթացքում Հայ-ամերիկյան ընկերակցությունը մեծարեց երկու ամերիկահայ բժշկի Արմանդ Դորյանին և Ջորջ Մելիքյանին, ովքեր իրենց մասնագիտական հաջողությունները ծառայեցնում են Հայրենիքին օգնելու նպատակին։

Արմանդ Դորյանը ղեկավարում է USC Verdugo Hills բժշկական մեծ կենտրոնը։ Համայնքը նրան գիտի նաև Հայրենիքին օգնության ծրագրերում ակտիվ մասնակցությամբ։ Վերջինս Արցախի ժողովրդի կողքին է եղել անկախության առաջին օրից։ Մեծ աջակցություն է ցուցաբերել հատկապես համավարակի և 44-օրյա պատերազմի օրերին։

Ջորջ Մելիքյանը նույնպես հայտնի բժիշկ է, փորձառու վարակաբան։ Համավարակի օրերին շատ է օգնել հայաստանցի գործընկերներին մասնագիտական խորհրդատվությամբ։ Վերջին տարիներին մի քանի անգամ նաև այցելել է Հայաստան՝ օգնելու քովիդից տառապող ծանր հիվանդներին, իսկ 44-օրյա պատերազմի օրերին բուժել է զինծառայողների։

«Նման միջոցառումները հաստատում են, որ Սփյուռքը շարունակում է մնալ Արցախի մոտ, չհավատալ, որ Արցախը կարող է հայաթափվի, և ամեն ինչ անել, որ արցախցիներն այդ ուժն իրենց մեջ լիցքավորեն և շարունակեն դիմադրությունը բոլոր խոչընդոտներին ու մարտահրավերներին»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Ամերիկահայ բժիշկներն Արցախի առողջապահության նախարարության հետ քննարկել են բժշկական առաջնահերթությունները։ Հայաստանում չճարվող դեղորայքը կգնեն արտերկրից։ Դեղորայքը կփորձեն Արցախ հասցնել Կարմիր խաչի և խաղաղապահների միջոցով։ Դրամահավաքի ընթացքում ընկերակցությունը նախնական տվյալներով հավաքվել է ավելի քան 250 հազար դոլար։

Դիտումների քանակը: 3746
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին