Փաշինյանը Միշելի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ ճգնաժամին

ՀՀ ԵԽ

Վերջին օրերի ընթացքում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ և ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Բրյուսելում ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Համաձայն աղբյուրի Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրության շուրջ, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին նախատեսված ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպմանը և ընդգծվել հունիսի 1-ին Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում անցկացնելու կարևորությունը:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 13-ի երեկոյան է ժամանել Բրյուսել, որտեղ կիրակի օրը՝ մայիսի 14-ին նախատեսված է նրա հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Մինչ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ալիևի և Միշելի հանդիպումը։

Դիտումների քանակը: 3810
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին