Այսօր հայտնի դարձավ, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ ԱԻՊ ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար պայքարած 6 ժամկետային զինծառայողները վերադարձել են Հայրենիք: Այս օրերին նման լուրն անիրական է թվում։ Սակայն մեր տղաներին հաջողվել է անվնաս մնալ թշնամուն հանձնված տարածքներում և ողջ վերադառնալ տուն։
Մեր քաջ հայորդիների անուններն են`
Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի
Թողնել պատասխան