Թշնшմին մտել է Լիսագորում հայկական պահակակետը

ezgif.com-gif-maker

Թշնամին մտել է Լիսագորում հայկական պահակակետը։ Այդ մասին փոխանցում է Wargonzo տելեգրամ ալիքը` հղում կատարելով Արցախի ուժային կառույցներում իր աղբյուրներին։

Ըստ ալիքի՝ մի քանի ադրբեջանցի զինվորականներ գիշերը դուրս են եկել Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհի Լիսագորի հատվածում տեղակայված պահակակետ և պահանջել, որ հեռացնեն մոտակայքում գտնվող հայկական ոստիկանական պահակակետերը:

«Նշենք,որ դա եղել է ոչ թե զինվորական, այլ հենց ոստիկանական պահակակետ, որի նպատակը փաստաթղթերի ստուգումն է և մայրաքաղաք մտնող տրանսպորտային միջոցների գրանցումը։ Հայ ուժայինները պատահարի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի անցակետին, որը տեղակայված է այդ հատվածից ոչ հեռու»,- ասված է ալիքի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկվել են անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ և փակվել է ճանապարհը։ Բանակցությունների արդյունքում ռուսական կողմն ադրբեջանցի զինվորականներին համոզել է լքել Լիսագորի տարածքը։

«Դա կարելի է վերագրել ադրբեջանցի զինվորականների կողմից շարքային հարբած միջադեպի, սակայն եթե դիտարկենք վերջին իրադարձությունները, ապա ակնհայտ է, որ Բաքուն հիմք է դնում ավելի լուրջ զինված սադրանքների համար»,- հավելել է Wargonzo տելեգրամ ալիքը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ից ադրբեջանցի զինվորականները փակել են Կապան-Գորիս ավտոմայրուղու Կարմրաքար-Շուռնուխ հատվածի երթևեկությունը: Օգոստոսի 26–ին հակառակորդի զինվորականները փակել են Գորիս-Որոտան հատվածը։

Տեղում են հայ և ռուս սահմանապահները, ընթանում են բանակցություններ։

Դիտումների քանակը: 4802
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին