Թուրքական «տեղական» Bayraktar TB2 ԱԹՍ-ների արտադրության կախվածությունը դրսի մատակարարումներից

bayraktar

Թուրքական քարոզչության կողմից  «տեղական»  ու  «անորսալի»  հորջորջված Bayraktar TB2 տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերը թշնամական քարոզչամեքենան Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ կիրառումը ձգտում է հոգեբանական ճնշման գործիք դարձնել հայկական կողմի վրա:Ermenihaber լրատվական գործակալությունը կատարել է հետազոտություն, որին հիմնվելով տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի փեսա Սելջուք Բայրաքթարի ընտանիքին պատկանող «Baykar Makina» ընկերության կողմից արտադրվող «Bayraktar TB2»-ի մասին թուրքական քարոզչությունը սեփական հանրությանը փորձում է համոզել, որ դրանք ամբողջության արտադրաված են Թուրքիայում «ազգային ու տեղական» միջոցներով։ Սակայն  իրականում այս սարքերը այնքան էլ տեղական չեն, քանի որ դրանց արտադրությունը կախված է արտասահմանից ներմուծվող այնպիսի անփոխարինելի ու կարևոր բաղադրամասերից, ինչպիսիք են օրինակ շարժիչներն ու տեսախցիկները, արբանյակային կապի համակարգերն ու GPS ընդունիչները:

Այսպես օրինակ.

Շարժիչ

Bayraktar TB2-ի վրա տեղադրված է ավստրիական հայտնի Rotax ընկերության «Rotax 912» 100 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ:

Հոկտեմբերի 23-ին կանադական ընկերության փոխնախագահ և մամուլի խոսնակ Մարթին Լանգելիերն հայտնել է, որ կասեցնում է շարժիչների արտահանումն այն երկրները, որոնք կիրառում են անհայտ նպատակներով։

Տեսախցիկներ (ներառում են նաև լազերային նշանառության համակարգեր)

«Bayraktar TB2» և այլ ԱԹՍ մոդելների համար հիմնականում կիրառվում է կանադական արտադրության L-3 WESCAM CMX-15D տեսախցիկը, որը ներառում է  լազերային նշանառության համակարգերը։

Վերջին օրերին Կանադայի հայ համայնքի ջանքերի շնորհիվ, այդ երկրի իշխանությունները հայտարարեցին Թուրքիայի դեմ զենքի վաճառքի էմբարգո կիրառելու մասին և կասեցրեցին Թուրքիա զենքի արտահանման համապատասխան թույլտվությունները։

Մարտագլխիկներ

Bayraktar TB2-ի վրա տեղադրված են թուրքական Roketsan ընկերության կողմից արտադրված հակատանկային գերճշգրիտ MAM-L  և օդ-ցամաք MAM-C հրթիռները։ MAM-L ստեղծվել է նույն Roketsan-ի մեկ այլ արտադրանքի` UMTAS-ի հիման վրա։

Ըստ որոշ աղբյուրների`Roketsan-ի OMTAS և UMTAS հրթիռները գերմանական TDW ընեկրության հետ համատեղ արտադրության արդյունք են։ Այլ աղբյուրներ առաջ են քաշում այն վարկածը, որ գերմանական կազմակերպությունը մշակել է մարտագլխիկները, իսկ դրանց արտոնագիրը վաճառել է Թուրքիային։ Մասնագիտացված Defenceturk ևս հաստատել է, որ մարտագլխիկները արտադվում են գերմանական TDW ընկերության կողմից։

Արբանյակային կապի համակարգեր

TB2-ի արբանյակային կապի համակարգերը նույնպես ներմուծվում են արտասահմանից, մասնավորապես ԱՄՆ-ից: Համակարգերը մատակակրարող ամերիկյան Viasat ընկերությունը նախօրեին հայտարարել է, որ դադարեցնում է դեպի Թուրքիա մատակարարումները, այն բանից հետո, երբ ամերիկահայությունը 2 օր շարունակ խաղաղ ցույց է անցկացրել ընկերության գրասենյակի առջև: Հայ ցուցարարների հետ հանդիպած «Viasat» ընկերության PR մենեջեր Քեն Փեթերմանը նշել է, որ ընկերությունում տեղյակ չեն եղել, թե ինչ նպատակներով է Թուրքիան իրենց տեխնոլոգիաներն օգտագործում ու խոստացել, որ դիմելու են ԱՄՆ պաշտպանության նախարարությանն ու բացատրություն են պահանջելու, թե ինչպես է օգտագործում ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան իրենց արտադրած տեխնոլոգիաները։

Նավիգացիոն ընդունիչներ

Վերջին օրերին Արցախի ՊԲ ՀՕՊ համակարգերի կողմից խոցված Bayraktar TB2-ի մի շարք լուսանկարների հրապարակման արդյունքում պարզ դարձավ նաև, որ այս ԱԹՍ-ի համար Նավիգացիոն ընդունիչներ է մատակարարում նավիգացիոն սարքերի ոլորտում առաջատար արտադրողներից մեկը հանդիսացող ամերիկյան GARMIN  ընկերությունը: Bayraktar TB2 ԱԹՍ-ի համար օգտագործվում է GARMIN ընկերության GNC 255A մոդելը, որի գինը 4495 ԱՄՆ դոլար է։

Կցորդիչ

Նշենք նաև, որ Արցախի ՊԲ-ի խոցված ԱԹՍ-ի նկարներից մեկում երևում է նաև ամերիկյան MilesTek խոշոր ընկերության արտադրած հինգկոճականի կցորդիչը։

Արցախի ՊԲ-ի խոցված ԱԹՍ-ի կառավարման վահանակի գիրոսկոպը ԱՄՆ արտադրության Northrop Grumman LN-200 IMU- ն է, որը նույնպես հայտնի է դարձել վերջերս: Սա հատկապես կարևոր է, քանի որ դա այն սարքն է, որի վրա հիմնված է ինքնաթիռի կառավարվող թռիչքը:

Այսպիսով ստացվում է, որ իր դասի մեջ բավականին լավ պարամետրեր ունեցող թուրքական ԱԹՍ-ների առնվազն 5 ամենակարևոր բաղադրմասերը ներմուծվում են արտասահմանից: Առանց այս առաջատար տեխնոլոգիաների մատակարարման Bayraktar TB2-ը նվազագույնը կկորցնի իր մարտավարատեխնիկական բնութագրում առկա պարամետրերի մեծագույն մասը, իսկ առավելագույնը կարող է կասեցվել դրանց հետագա արտադրությունը: Կանադական գերժամանակակից տեսախցիկների նախորդ էմբարգոն արդեն իսկ գործնական դաշտում ցույց է տվել դրանց կարևորությունը արտադրության հետագա շարունակության համար:

Ներկայումս կանադական տեսախցիկների ու ամերիկյան արբանյակային կապի համակարգերի, ինչպես նաև ավստրիական շարժիչների մատակարարումն արդեն իսկ կասեցված է կամ կասեցման փուլում է։ Մնում է աշխատանքներ տանել ամերիկյան GARMIN  և գերմանական TDW ընկերությունների մատակարարումներին խոչընդոտելու ուղղությամբ։

Թուրքական «տեղական» Bayraktar TB2 ԱԹՍ-ների արտադրության կախվածությունը դրսի մատակարարումներից

Դիտումների քանակը: 5042
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին