Թուրքիական TRT ռուսալեզու լրատվական գործակալության փոխանցմամբ Թուրքիան օգնություն է ուղարկել 2020թ. պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների ընտանիքներին։ Համաձայն աղբյուրի նվերներ կստանան 6000 ընտանիք։ Պլանավորվում է մինչև հունիսի 20-ը այցելել 16 ադրբեջանական քաղաք։
Թեկուզ և պաշտոնական Բաքուն հաստատում է մոտ 2900 սպանվածի փաստը, Թուրքիան` անփութությամբ, փաստորեն, հերքեց այդ տվյալը` նշելով 6000 ընտանիքի փաստը։
Ադրբեջանական ընդդիմադիր աղբյուրները տարվա սկզբին խոսում էին 9000-10.000 զոհի մասին, որոնք ադրբեջանական իշխանությունը ջանաբար թաքցնում է։
Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել նաև այն փաստը, որ 2020թ. դեկտեմբերին Ադրբեջանի ԳՇ հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր 9000-12.000 սպանված ադրբեջանցու մասին և որը հրապարակումից ժամեր անց հեռացվել է։
Թողնել պատասխան