Տուժածների առկայության մասին տվյալները ճշտվում են. ՀՀ ՊՆ

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Արմենպրեսը»` հղում կատարելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը:

Թելեգրամյան մի շարք ալիքներ հաղորդում են, որ հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել։ Համաձայն «Արմենպրեսը» հաղորդագրության ռազմական գերատեսչությունից նշել են, որ տուժածների առկայության մասին տվյալները ճշտվում են:

Հատկանշական է, որ Բաքուն հերքում է այս հաղորդումները։ «Հայտարարում ենք, որ մեր ստորաբաժանումները կրակ չեն բացել այդ ուղղությամբ, իրավիճակը կայուն է», — ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակը: 4243
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին