Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածի (պաշտոնական անփութություն) հոդվածով: Պաշտոնյայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ ապացույցներ են ստացվել, որ Աբովյան համայնքի ընկերություններից մեկը կամայականորեն առգրավել է 2240 քմ մակերեսով հողատարածք և այնտեղ կառուցել կառույց: Համայնքի ղեկավարը սահմանափակվել է ընկերությանը տուգանելով 400 հազար դրամի չափով:

Մինչդեռ, ըստ իրավական ակտերի, պարտավորություն է դրված դադարեցնել համայնքի սեփականությունը ներկայացնող հողամասերի գրավումը, շենքերի և շինությունների չարտոնված շինարարությունը և վերացնել ապօրինի շինարարության հետևանքները:

Համայնքի ղեկավարի դիտավորյալ երկար ժամանակ անգործության արդյունքում հողի առգրավումը և չարտոնված շինարարությունը շարունակվել են:

 

armeniasputnik.am

Դիտումների քանակը: 4539
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին