Վանեցյանը դատի է տալիս Փաշինյանի մամուլի քարտուղարին

44115_artur_vanecyan_31_01_M

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արթուր Վանեցյանը մտադիր է դատի տալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ` Մանե Գևորգյանին:

Վանեցյանի փաստաբանները հայտարարություն են տարածել այն մասին, որ քաղաքացիական դատավարություն է նախապատրաստվելու և հայցադիմում է լինելու զրպարտության համար, ի պատասխան խոսնակի հայտարարություններին:

Գևորգյանը նախկինում իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Վանեցյանը ապօրինի կերպով ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» բաժնետոմսերը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա՝ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանից:

ԱԱԾ- ի նախկին ղեկավարի պաշտպանությունը պնդում է, որ այն տեղեկությունները, որոնք Գևորգյանը մեջբերում է, իրականության հետ որևէ կապ չունեն և հայտնում են Վանեցյանի իրավունքները պաշտպանելու պատրաստակամության մասին՝ օգտագործելով «բոլոր իրավական գործիքները»:

Դիտումների քանակը: 4447
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին