«Հայաստան» դաշինքը պահանջում է հրապարակել արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվերարկությանը մասնակցած զինծառայողների ցուցակը։ Դաշինքի ներկայացուցիչը` Արամ Վարդևանյանը, նման պահանջ է հնչեցրել Սահմանադրական դատարանում, որտեղ քննվում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերի դիմումը։
Վերջինս կարծիք է հայտնել, որ զինծառայողների ձայներն օգտագործվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելու համար:
Փաստաբանը նշել է նաև, որ զինվորական գրքույկը կեղծելը դժվարություն չի առաջացնում և ըստ նրան չի բացառվում, որ զինծառայողները մի քանի անգամ են մասնակցել քվեարկությանը։
Վարդևանյանի համար անհասկանալի է նաև այն փաստը, թե ինչու ԿԸՀ–ն կարող է հրապարակվել ընտրություններին մասնակցած, քվեարկած քաղաքացիական անձանց ցուցակները, իսկ զինծառայողներինը չի կարող, պատճառաբանելով, թե տեղեկատվությունը գաղտնիք է։
«Պետք է հրապարակվեն բոլոր ցուցակները՝ ստորագրություններով, անուններով ու ազգանուններով, որպեսզի կարողանանք ուսումնասիրել և հասկանալ, թե բազմակի քվեարկության դեպքեր եղել են, թե ոչ», — շեշտել է Վարդևանյանը:
Ավելի վաղ Վարդևանյանը հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը 109 618 քաղաքացու դեպքում անձնագիրը չի «աշխատել», իսկ 23.790 քաղաքացու դեպքում անձնագիրը «աշխատել» է, բայց լուսանկար դուրս չի եկել։
Թողնել պատասխան