Վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը

Արցախում այսօր մեկ զինծառայող է վիրավորում ստացել։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունից։

«Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը»,- նշվում է ռազմական գերատեսչության տարածած  հաղորդագրության մեջ։

Աղբյուրը նաև նշում է, որ վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար:

Դիտումների քանակը: 4220
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին