Վլադիմիր Գասպարյանի եղբոր գործը ուղարկվել է դատարան

վովա1

Այսօր, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՔԾ-ի  պետ Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ   Կարեն Գասպարյանի գործը ուղարկվել է դատարան,  իսկ Կարեն Գասպարյանի որդու մասով ապացույցներն անբավարար են եղել։

Հիշեցնենք, որ Վարդավառի տոնին  13-ամյա աղջիկը ջուր էր  լցրել մեքենայի վրա, ինչից հետո մեքենայի վարորդը՝

Կարեն Գասպարյանը մոտեցել էր աղջկան, բռնել  մազերից ու փորձել գլուխը մտցնել առվի մեջ։

Միջադեպից հետո նախկին ոստիկանապետի եղբայրն ու նրա որդին, հաշտվելու պատրվակով, աղջկա հորը՝ Ավետիք Սարգսյանին հրավիրել էին իրենց առանձնատուն։ Սարգսյանի պատմելով՝ բակ մտնելուց հետո Կարեն Գասպարյանը փակել էր դարպասները ու իրեն ստիպել ծնկի գալ, ինչից հետո նրա որդին սկսել էր հարվածել դեմքին։  Ավետիք Սարգսյանն ուղեղի ցնցումով հայտնվել էր  հիվանդանոցում։

Դիտումների քանակը: 4538
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին