Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը զգալի աջակցություն է ցուցաբերում Արցախին և առաջնագծին

FB_IMG_1604049752548

Արցախաադրբեջանական շփման գծում ընթացող մարտական գործողությունների ծավալումից ի վեր, ծնունդով Հայրավանքից, ՌԴ Վոլգոգրադի հայ համայնքի ղեկավար, գործարար Արթուր Մարտիրոսյանի համակարգմամբ նկատելի օժանդակություն է տրամադրվել առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների, ինչպես նաև Արցախից տեղահանված ընտանիքների խնդիրների կարգավորման համար: Այդ մասին հաղորդում է Գեղարքունիքի մարզպետարանը։

Արթուր Մարտիրոսյանի կողմից Հայաստան Համահայկական հիմնադրամին է փոխանցվել 28 միլիոն 500 հազար ռուբլի, որից 700 հազար ռուբլին հատկացվել է Վոլգոգրադի հայկական եկեղեցու կողմից: Վոլգոգրադի հայ համայնքի և Արթուր Մարտիրոսյանի կողմից 5-ական միլիոն դրամ հատկացվել է Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ առաջնագծի համար առաջին անհրաժեշտության խնդիրների լուծման նպատակով: Դեղորայքի և բուժման կազմակերպման նպատակով նույն աղբյուրից ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրվել է 1 միլիոն 200 հազար ռուբլի, 38 կլիոմետր երկարության կաբել՝ 400 հազար ռուբլի արժեքով և 1,5 միլիոն դրամի օգնություն է ցուցաբերվել վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Արթուր Մարտիրոսյանի համակարգմամբ գնվել է ՆԻՍԱՆ մակնիշի 1 ամենագնաց, 600 հազար ռուբլի արժեքով, և տրամադրվել Արցախի Շահումյանի շրջանի, ՈւԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա, 450 հազար ռուբլի արժեքով, Մարտակերտի շրջանի կարիքների համար: 1 միլիոն 860 հազար ռուբլու շրջանակներում գնվել և առաջնագիծ է ուղարկվել զինվորական հագուստ, գլխարկ, գուլպա, ձեռնոց: Արցախից տարհանված տարբեր տարիքի քաղաքացիներին տրվել է 20 պարկ հագուստ:
Հայրավանքի բնակչության կողմից հանգանակվել և առաջնագծի կարիքներ համար ձեռք է բերվել 450 հազար դրամի սնունդ, ծխախոտ, առաջին անհրաժեշտության այլ իրեր: Օժանդակության գործընթացն առաջնագծին շարունակվում է:

Դիտումների քանակը: 4291
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին