Վոլկովը Պապիկյանին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը

Խաղաղապահ (1)

Կայացել է Արցախում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Վոլկովը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Արցախում ՌԴ խաղաղապահ ստորաբաժանման պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և ընթացիկ զարգացումները»,– նշված է ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները բարձր են գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչարբակովը:

Դիտումների քանակը: 3915
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին