Վրաստանի ՆԳՆ-ն հայկական բեռնատարերը վնասելու դեպքով քրեական գործ է հարուցել

Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում  հայկական բեռնատարների ուղղությամբ անհայտ անձինք քարեր են նետել` ջարդելով որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից։ Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։ Այդ մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 40 հայ վարորդներ հայտնվել են քարերի տարափի ներքո։ Դեպքի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել օրենսգրքի 187-րդ հոդվածով։

Դիտումների քանակը: 4485
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին