Այսօր Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ «Հոկտեմբերի 7-ին ներքին գործերի նախարարությունը ժամը 18:35-ին և 18:45-ին հաղորդում է ստացել Սագարեջո համայնքի Ուդաբնո գյուղի և Քվարելի համայնքի Սանավարդո գյուղի շրջակայքում երկու անօդաչու թռչող սարքերի կործանման մասին: Վրաստանի ՆԳՆ-ն անմիջապես հետաքննություն է սկսել։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Դեպքի երկու վայրերում էլ իրավապահները և դատաբժշկական փորձագետները ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան