Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը ավտոբուսի վարորդի վերաբերյալ

66271030_1427893354019936_5892312319676907520_n

“Հունիսի 24-ին ռուս-վրացական սահմանով անթույլատրելի բեռ տեղափոխելու կասկածանքով Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսը։

Խոշոր չափով ծանր թմրանյութ տեղափոխելու համար նախ ձերբակալվել էր ավտոբուսի վարորդ Արտյոմ Խաչատրյանը, ապա հարցաքննվելուց հետո նա ազատ էր արձակվել, իսկ նրա փոխարեն ձերբակալվել էր ավտոբուսի ուղևորը։ Արտյոմ Խաչատրյանից վրացի իրավապահներըվերցրել էին նրա անձնագիրը, որպեսզի նա մնա Վրաստանում և որպես գործով անցնող կարևորագույն անձ հարկ եղած դեպքում հարցաքնվվի և վկայություններ տա։

Հաշվի առնելով ԶԼՄ-ների մեծ հետաքրքրությունը գործի և դրանում դեսպանության ներգրավվածության վերաբերյալ՝ հայտնում ենք, որ դեսպանությունը արդեն 16 օր է անմիջական կապ է պահպանում Արտյոմ Խաչատրյանի հետ։ Դեպքից երեք օր անց նրան հրավիրել ենք դեսպանություն, որտեղ նա հանդիպել է դեսպանին և ներկայացրել հարցը։ Նրան առաջարկվել է ֆինանսական օգնություն, որից նա հրաժարվել է։

Այնուհետև դեսպանությունը գրությամբ դիմել է Վրաստանի ԱԳՆ՝ դրան կցելով Վրաստանի դատախազություն ուղարկված բողոքը, որպեսզի ՀՀ քաղաքացու անձնագիրը հնարավորինս արագ ետ վերադարձվի։

Դեսպանության իրավաբանը ամենօրյա ռեժիմով կապ է պահպանում գործով զբաղվող քննիչի և դատախազի հետ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արտյոմ Խաչատրյանը գործով անցնող կարևորագույն անձ է և վկա։ Եվ գործի շրջանակներում ամենօրյա ռեժիմով հարցաքննություններ են ընթանում, որպեսզի պարզվի, թե ով էր արգելված բեռն անցկացնողը։

Դեսպանությունը շարունակում է մշտական կապ պահպանել և՛ Արտյոմ Խաչատրյանի, և՛ Վրաստանի իրավապահ մարմինների հետ, որպեսզի օրենքով սահմանված կարգով, ամենասեղմ ժամկետում նրա անձնագիրը վերադարձվի։

Վրաստանում ՀՀ դեսպանությունն իր կարևորագույն առաջնահերթությունն է համարում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերի պաշտպանությունը Վրաստանի տարածքում և այդ ուղղությամբ իրականացնում է հնարավոր ամեն քայլ”։

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դիտումների քանակը: 4542
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին