ՎՏԲ-Հայաստան Բանկում գործարկվել է VTB GEN-Z նոր նախագիծը, որը կօգնի ավելի քան 1 տարի առաջ համալսարանն ավարտած երիտասարդ մասնագետներին և վերջին կուրսերի ուսանողներին` ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ և անգնահատելի փորձ բանկային ոլորտում:
Ծրագիրը կտևի 6 ամիս, որի ընթացքում մասնակիցները կսովորեն և ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի հիմնական սկզբունքներն ու գործընթացները: Բացի այդ, դասընթացների ընթացքում հնարավորություն կտրվի ստանալ բանկի փորձառու մենեջերներից վարպետության դասեր:
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները կպարգևատրվեն ոչ միայն մրցանակներով և անվանակարգերով, այլ նաև ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատանք ստանալու և մեծ թիմի մաս կազմելու հնարավորությամբ:
VTB GEN-Z նախագծի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:
Panorama.am
Թողնել պատասխան