Ընդդիմադիր թևը չի քվեարկելու Երվանդ Խունդկարյանի օգտին

խունդկարյան

Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության քվեարկությանը ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ևս հրաժարվում է մասնակցել: Երվանդ Խունդկարյանի թեկնածության քննարկման ժամանակ այդ մասին նշեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Անանկալ չի լինի, եթե ասեմ, որ մենք էլ չենք մասնակցելու քվեարկությանը: Հակաիրավական գործընթացը, որն այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում, շարունակվում է: Եվ այս ընտրությունը նաև այդ հակավիրավական գործընթացի հետևանքն Է»,-կարծիք էր հայտնել պատգամավորը:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ էր հայտնել, որ չի մասնակցելու դատավորների թեկնածուների ընտրության քվեարկությանը:

Իրենց կոշտ հարցադրումներով հանդես են եկել նաև իշխանական թևի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ խնդիրներ բարձրաձայնվեցինք ոչ միայն գործընթացի, այլև հենց թեկնածուների հետ կապված: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Վճռաբեկ դատարանը 10 տարի գլխավորած Երվանդ Խունդկարյանին հիշեցրեցին նախկինում իր քննած աղմկահարույց գործերը` «Ա1 պլուսից» մինչև Թեղուտ, և նախկին իշխանությունների հետ ունեցած կապերը: Չանտեսվեց նաև այն փաստը, որ Խունդկարյանի որդին ապրելով Երևանում ժամկետային զինվորական ծառայությունն անցել է հենց մայրաքաղաքում:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Կառավարությունը՝ Էդգար Շաթիրյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: Ընտրությունը կկատարվի վաղը՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 11:10-11:40 ընկած ժամանակահատվածում, գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով:

Դիտումների քանակը: 4405
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին