Ոստիկանները բռնության են ենթարկել աշխարհի փոխչեմպիոն ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին

Արմեն_Ղազարյան

Իր հանդեպ ոստիկանական բռնությունների մասին հայտարարություն է տարածել ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար Արմեն Ղազարյանը: Հայտարարությունում մասնավորապես ասվում էր, որ ինքը, ով մարզական մեծ ուղի է անցել, իսկ Սպիտակ քաղաք իր սեփական միջոցներով, ի հիշատակ հոր՝ ծանրամարտի վաստակավոր մարզիչ Մհեր Ղազարյանի և ի փառս հայ ազգի ու Հայաստանի Հանրապետության, մարզասրահ կառուցած մարզիկը ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել:

Համաձայն հաղորդագրության ս.թ. սեպտեմբերի 6-ին Արմեն Ղազարյանը Նոր Նորք վարչական շրջանի բակերից մեկում իմ ծանոթների հետ էր գտնվում, որտեղից առևանգվել է Նոր Նորքի ոստիկանության աշխատակիցների կողմից՝ միայն նրա համար, որ ներկա եմ գտվել ոստիկանության կողմից մեկ այլ քաղաքացու առևանգմանը։ Ըստ նրա տեղեկության երկրորդ քաղաքացու առևանգումը տեղի էր ունենում ոստիկանության աշխատակիցներից մեկի անձնական շարժառիթներով։

Բաժանմունքի 3-րդ հարկում ենթարկվելով խմբակային ծեծի Արմեն Ղազարյան բաց է թողվել ստորագրելով փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթ չէր։ Հաջորդ օրը վերջինս դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով: Բժիշկները ախտորոշել են կրծքավանդակի փակ վնասվածք, թոքերի սալջարդ, կրծքավանդակի աջ կեսի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նույն օրը դեպքի մասին Արմեն Ղազարյանը դիմում է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։

Ղազարյանը նշէլ է նաև, որ այս ժամանակահատվածում իրեն հետ կապ են հաստատել Նոր Նորքի ոստիկանության տարբեր աշխատակիցներ, ովքեր համոզելու, հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով փորձել են ստանալ սուտ բացատրություն, որ իբր վերոնշյալ դեպքը տեղի չի ունեցել, և Ղազարյանը մարմնական վնասվածքները ստացել է այլ հանգամանքներում։ Չանելու դեպքում ոստիկանության աշխատողները սպառնացել են «նրա գլխին գործ սարքել»։

Արմեն Ղազարյանը իր հաղորդագրությունը ամփոփել է հետևյալ կերպ.

«Խնդրի հանրայանցումը չունի որևէ քաղաքական ենթատեքստ և իմ այս հայտարարությունը նպատակ ունի կանխել համակարգը չարաշահող հանցավոր ոստիկանների՝ կոծկող, թաքուն ու վտանգավոր գործողություններն իմ դեմ։

Ծայրահեղ անհրաժեշտություն է, որ անմիջապես դադարացվեն համակարգում գտնվող այս անձանց աշխատանքային լիազորությունները մինչև քննության ավարտը, որից հետո, հուսով եմ, որ նրանք կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Նրանց հետագա գործունեությունը վտանգավոր է ցանկացած ՀՀ քաղաքացու համար, քանի որ իմ փոխարեն կարող է լինել ցանկացած այլ քաղաքացի։ Խորապես համոզված եմ, որ պայքարը նմանատիպ հանցավոր խմբերի դեմ բոլոր ՀՀ քաղաքացիների պարտքն է։

Պատրաստվում եմ պայքարել բոլոր հնարավոր օրինական միջոցներով։ Արդեն իսկ դիմել եմ տարբեր իրավապահ մարմինների։

Ես՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարծում եմ, որ ՄԵՆԱԿ չեմ, և իմ պետությունը պատրաստ է կանգնել իմ կողքին»։

Դիտումների քանակը: 4727
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին