Խաղողօրհնեք կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն

խաղողօրհնեք

Այսօր՝ օգոստոսի 16-ին, Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է, որը հայ առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։ Այս տոնը նշվում է օգոստոսի երկրորդ կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց, իսկ տոնի ավարտին բոլոր եկեղեցիներում Պատարգ է մատուցվում։

Հայ Առաքելական եկեղեցում տոնն առանձնահատուկ է նրանով, որ օգոստոսի այս շրջանում Հայաստանի հեթանոսական ժամանակից եկող՝ հասունացող խաղողի օրհնության ծեսով է պայմանավորված։ Այսինքն՝ տոնի օրը, Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո է միայն կարելի խաղող ուտել։ Այդպիսով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։

Դիտումների քանակը: 3757
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հեղինակի մասին

Marat Yeganyan