Ըստ Էրդողանի Փաշինյանի հետ հանդիպումն անցել է «դրական մթնոլորտում»

Պրահայում ավարտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Հանդիպումից հետո լրագրողներին տված ասուլիսում Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հավատում է Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կկարողանանք հասնել Հայաստանի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման նպատակին, որը հենված կլինի տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հիման վրա»,-ասել Է Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպումից հետո` մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանը հավելել է, որ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է «դրական մթնոլորտում»։

Պաշտոնական Երևանը հանդիպումը մեկնաբանել է հետևյալ կերպ.

«Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:

Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ»:

Դիտումների քանակը: 3993
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին