Հայաստանը ձեռնպահ էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հակառուսական բանաձևին

Հայաստանի պատվիրակությունը ձեռնպահ է մնացել Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանում Եվրամիության երկրների ներկայացրած հակառուսական բանաձևի նախագծի քվեարկության ժամանակ: Ձեռնպահ են մնացել 24 պատվիրակություն, այդ թվում՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Կատարը, Մեքսիկան, Պակիստանը, Սենեգալը, Սուդանը և Ուզբեկստանը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի պաշտոնական կայքի տվյալով՝ դեմ են քվեարկել 6 երկիր՝ Բոլիվիան, Վենեսուելան, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան և Էրիթրեան։ Հակառուսական նախաձեռնությունը պաշտպանել են 17 պետություն, այդ թվում էին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Եվրամիության երկրները, Կորեան, Ճապոնիան, Արգենտինան և Ուկրաինան։

Արդյունքում նախագիծն ընդունվել է 17 ձայնով, այսինքն՝ ակնհայտ փոքրամասնությամբ, քանի որ քվեարկությանը մասնակցել են 47 երկիր։ Այսպիսով, Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող կնշանակվի մեկ տարի ժամկետով։

Ռուսաստանը մարդու իրավունքների խորհրդի անդամ չէ, այդ պատճառով քվեարկությանը չի մասնակցել։

Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ի ժնևյան շտաբում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ այս նախագիծը կառուցված է ԱՄՆ-ի և նրա կամակատարների հայտնի զրպարտությունների վրա:

«Այս նախաձեռնության հեղինակները բացահայտ խոստովանում են, որ նոր մանդատն իրենց պետք է, որպեսզի տեղեկություններ ստանալու խողովակ ունենան Ռուսաստանի քաղաքացիական հասարակության այն ինստիտուտներից, որոնք գոյատևում են արևմտյան դրամաշնորհների շնորհիվ», — ասել է ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը:

Նրա խոսքով՝ բանաձևի իրական նպատակը Ռուսաստանի վրա ևս մեկ ճնշող լծակ ստեղծելն է:

«Փորձում են մեր երկրին պատժել արտաքին և ներքին անկախ քաղաքականություն վարելու համար և ռուսական սյուժեն տևական ժամանակ ամրագրել Մարդու իրավունքների խորհրդի օրակարգում, որպեսզի կեղծ մեղադրանքներ թափեն մեզ վրա»,- ամփոփել է դիվանագետը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանը Ժնևում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին և ավարտվում է այսօր։

Դիտումների քանակը: 3905
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին