Ադրբեջանցի դիվերսանտն ինքնասպանության փորձ է արել. Տեսանյութ

Ադրբեջանցի դիվերսանտ և մարդասպան Շահբազ Գուլիևը, ով 2014 թվականին Արցախի Քարվաճառի շրջանում սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, Ալիևի վարչակազմի շենքի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։

Վերջինս կարծում է, որ իշխանությունները խաբել են իրեն, և պահանջել է ընդունել իր հաշմանդամությունը և թոշակ նշանակել։ Ոստիկանները կանխել են ահաբեկչի ինքնահրկիզման գործողությունը և նրան տարել են անհայտ ուղղությամբ։

Հիշեցնենք, որ արցախյան դատարանի կողմից 22 տարվա ազատազրկման ենթարկված դիվերսանտ Շահբազ Գուլիևը 44-օրյա պատերազմից հետո, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջի համաձայն` գերիների փոխանակումը բոլորը բոլորի դիմաց հիմքով, հանձնվեց Բաքվին։ Վերջինս խոստովանել էր, որ Քարվաճառ են գնացել Ադրբեջանի նախկին փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, և այդ մասին նախապես տեղեկացվել է երկրի պաշտպանության նախարարությանը։

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի գարնանը Գուլիևը կրկին բողոքի ակցիա էր անցկացրել` բողոքելով իր սոցիալական ծանր կացությունից։

Դիտումների քանակը: 3912
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին