Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կփոխանցվեն ադրբեջանական կողմին

BD6C02F6-37F2-4305-AC31-86C55135CDFF_w1200_r1

Այսօր հայտնի դարձավ, որ 2014թ-ին Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները կհանձնվեն Ադրբեջանին: Ըստ տեղեկությունների՝ այս քայլի դիմաց Ադրբեջանը կվերադարձնի գերեվարված հայ զինվորներից ընդամենը մի քանիսին: Ստացվում է, որ Փաշինյանը բավարարել է Ալիևի հերթական պահանջը ու դարձյալ ժողովրդից գաղտնի որոշել է բավարարել թշնամու հերթական պահանջը, քանի որ հենց այս երկու գերիների համար էր Ալիևը հայկական կողմի առաջ դրել «բոլորը բոլորի դիմաց» պահանջը: Այդ մասին հաղորդում է Mediaport-ի տելեգրամ ալիքը և հավելում, որ ադրբեջանական դիվերսանտներին հանձնելու գործընթացը տեղի է ունենալու այսօր։

Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը կազմակերպված հանցավոր խմբով 2014 թվականի հունիսին անօրինական հատել էին ԼՂՀ պետական սահմանը, առևանգել և սպանել էին անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ինչպես նաև նույն հանցավոր խմբով կյանքից զրկել էին Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ։

Դիտումների քանակը: 4990
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին