Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում

Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը տեղեկացվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Դիտումների քանակը: 4154
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին