Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի համատեղ մամուլի ասուլիսը

15524784874099

Մարտի 13-ին՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Սլովակիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը համատեղ մամուլի ասուլիս են անց կացրել։

“ԵԱՀԿ տարածաշրջանում չեն կարող լինել գորշ գոտիներ, որոնք շարունակում են անհասանելի մնալ մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցների համար: Հիմնարար ազատությունները համընդհանուր են և տարածվում են բոլոր մարդկանց վրա` առանց որևէ բացառության: Այս սկզբունքը հավասարապես տարածվում է նաև Արցախի ժողովրդի վրա”, — ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նախ ելույթ է ունեցել և իր ողջույնի խոսքերն է հղել ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին, ապա ելույթ է ունեցել Միրոսլավ Լայչակը։ Ողջույնի խոսքերից հետո, երկու երկրների ԱԳ նախարարները պատասխանել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին։

Դիտումների քանակը: 4352
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին