150 բնակիչ ունեցող Եղցահող համայնքն ուղիղ կրակի տակ է

Screenshot_20230919-192134_X

Շուշիի շրջանի 150 բնակիչ ունեցող Եղցահող համայնքը հայտնվել է ադրբեջանական կողմից ուղիղ կրակի տակ։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգից հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

150 բնակիչ ունեցող Եղցահող համայնքն ուղիղ կրակի տակ է

«Ադրբեջանի զինված ուժերը ավերել են համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջափակված են ադրբեջանական զորքերի կողմից»,– գրում է պաշտպանը։

Իր հերթին ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։

Դիտումների քանակը: 3960
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին