Ռուբեն Սադոյանը Սադախլո անցակետում մասնակցել է նոր ֆիտոսանիտարական կետի բացմանը

79373073_1569954699813800_1839626396586999808_o

Դեսպան Սադոյանը մասնակցել է Սադախլո անցակետում կառուցված նոր ֆիտոսանիտարական կետի բացման արարողությանը։

Նոյեմբերի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վրաց-հայկական Սադախլո անցակետում մասնակցել է ԵՄ աջակցությամբ կառուցված նոր ֆիտոսանիտարական կետի բացման հանդիսավոր արարողությանը։

Նոր ենթակառուցվածքային նախագիծը թվով 5-րդն է Վրաստանում և 1-ինը՝ վրաց-հայկական սահմանին։ Այն համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, հագեցված է նորագույն տեխնիկական միջոցներով, ապահովված է անասնաբուժական, սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողության եվրոպական ստանդարտներով։

Նոր կենտրոնը պաշտոնապես բացել է Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին, ում խոսքով՝ այս կենտրոնը առավել կխորացնի երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունները։

«Նոր կենտրոնը մեզ թույլ կտա հետագայում ևս խթանել օրինական առևտուրը և միևնույն ժամանակ մեր քաղաքացիներին տրամադրել էկոլոգիապես մաքուր սնունդ և այլ ապրանքներ: Միևնույն ժամանակ, կարևոր է շարունակել ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների աջակցությունն ու օժանդակությունը», — ասել է ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին։

Դիտումների քանակը: 4878
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին