Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Զինծառայողները ծնողների ցանկությանը համապատասխան կհուղարկավորվեն Եռաբլուրում»,- գրել է Ստեփանյանը։
Պաշտպանը նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:
Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը:
Հիշեցնենք` 2023թ. հունիսի 28-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ինչի հետևանքում հայկական կողմից 4 զինվորական է զոհվել։
Տեղափոխման ընթացքը ներկայացված է կից տեսանյութում։ Կարմիր խաչի մեքենաներում երկու հայ զինվորների դիերն են։
Թողնել պատասխան